V.
Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն անհուն, և մեղսական, և թովիչ։
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։
Սիրում եմ այլ արհեստական և անհայտ ...
Հրապույրներն ալկոհոլից մինչ(և) հաշիշ ...
Բայց ինձ համար լուսե ցնորք է անհաս,
Վեշտասնամյա պատանու սերն արևոտ (արևի)
Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
Մի տրփուհի աստվածածին կրքերի
Չարժե սիրած մի պատանու մանկատես,
Բարով մարմինն, աստվածային ու գերիչ։
Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
Արևագույն, որպես սրինգ, հմայիչ։
Դրանից չէ, որ հնագույն Հոմերից,
Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն։
Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
Վինկելմանն է, էսթետն այդ նոր, մեծագույն՝
Մահվել է դրան՝ խոցված բազում վերքերով։
Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
Վերջին արքան և ինքնակալն իսկական
Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
Ուայլդն էր այն՝ վերջին էսթետն՝
Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի,
Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
Իբրև վերջին ասպետ՝ սերված մարդկային
Հանճարակիր ընտանիքից ահարկու,
Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում։
Վերջին էսթետ՝ աղբանոցյալ պառնասում՝
Վայելեցի սերն այդ՝ միակ լույս մի ...
Եվ այրական կիրք՝
Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
Անասնական թաբունների կողմից խեղճ,
Արևատենչ ու շնչազուրկ այրերի
Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի ... տեղ
Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
...իներով ամեն գիշեր միասին
Իրար քթի բույրեր են թողնելու
Եվ մերձենում, իբրև երկու ամուսին։
Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
Օրինական, թույլատրված "մաքուր" սեր,
Ես բրոնզյա մարմնի մեկ...
Թող վայելի քեզ տեսնելով
Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել...
Դանթեյական Սեր
Յոթը պոեմ
(ինտիմ)
Արուսին
1936-VI-13-14
Երևան
Գրեց՝ սիրով մեղսակարոտ
դպիրն երգահան Յե... Չ...ց։
Մոտտո 1։
Ուլյալում, ուլալո՛ւմ
Էդգար Պո
Քեզ համար է գրել Ուայլդն իր "Սալոնեն"
Եվ Էդգար Պոն քեզ իր պոեմում անհուն
Կոչել միստիկ անվամբ - Ուլյալում։ -
Քեզ են երգել մի օր Մալարմե և Վերլեն, -
Եվ - Տերյանից հետո - ահա սիրով անտիկ -
Քեզ Չարենցն է երգում իր պոեմներն ինտիմ...՝
16.VI.1936
Երևան
+Յե... Չ...ց+
Պոեմ առաջին
Տխրություն եվ ձոն
Դու - բոդլերյան պոեմ,-
Արո՛ւս սոնետ ես դու
Մարդու համար արդի։-
Թույլ տուր քնքուշ շոյեմ
Շրթունքներով իմ թույլ
Թավշե թերթերը քո
Կոնքերը վարդի...
12.VI.1936
Երևան
Գիշեր
Երկրորդ պոեմ
Սեր-մազոխական
Մեխվել է մամնիդ լուսե
Իմ սիրտը, որպես դաշույն։-
Թույլ տուր, Արո՛ւս քեզ լիզեմ
Որպես մի շուն։-
Տուր շրթունքներդ վարի
Լիզեմ իբրև վարդ...
Արո՛ւս, եղիր բարի,-
Ամոքիր ինձ արդ։-
* * *
Ախ, դեռ հպարտ էիր դու,
Չէ՛իր դեռ թեք,-
Եվ տալիս էր խնդում
Քեզ- արևը շեկ։-
Քեզ ո՞վ - խոնավ շրթերով -
Մաշեց այնքան,-
Որ թեզվեցիր դու անզոր
Եվ ընկար- անկամ...
Էլ ո՛չ մի շոգ չշիջեց
Տեգըդ, որ բարձրանա։-
Միայն մշուշն հիշեց
Քո բարձր ու անահ-
Ոսկե հասակը կանգուն՝
Գգված հովերից,
Երբ՝ ծարավով անգոհ՝
Դու խինդ էիր վերին։-
Ախ, եթե քեզ գգվեր
Մի շող արևող-
Եվ քո հասակը ձգվեր՝
Կրկին արևոտ...
Բայց... մշուշն է միայն
Քեզ արդ համբուրում...
Միայն նա՛ է, միայն նա՛
Քեզ ոլորում որերում...
* * *
Ախ, իմ եղեգ ոսկեձայն,
Իմ հուր՝ հանգած արդեն։-
Դու ել չես բարձրանա,-
Քեզ չեն գգվի էլ վարդեր...
Ինչքան էլ շոգ լինի արդ
Արևի լեզուն,-
Էլ չես կանգնի հպարտ՝
Հրերով կիզուն...
Էլ ոչ մի, ոչ մի նոր շոգ
Քո շնչով չի ցնծա,-
Օ, իմ մանկիկ անոգ,
Եղեգ իմ ոսկեձայն...
1936.13.-14-
Գիշեր-գիշեր.
* * *
Պոեմ յոթերորդ- վերջին։
Անկարելի Սեր
(Սոնետ)։
Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է...
Պոլ Վերլեն
Դուք երազվել ես ինձ իմ որերում այն դեռ,
Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝
Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա
Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր։
Ինձ հարազատ էին և սիրելի արդեն
Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա
Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,
Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց։
Ով ֆավնակիրք Վերլեն և մանկամարդ Ռեմբո,
Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝
Երկու անհաշտ բուրմունք էլ իմ մեջ վառվեց։
Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-
Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-
Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն...
17-18
առավոտ
Յես Չ.պ.մ.
Էրոտիկ երգ
Դու կովբոյի շորերով
Կանգնած ես ուղիղ,
Եվ իրանից ներքև քո
Տանում է ուղին
Դեպի դրախտ մի մաքուր,
Քնքուշ ու ձիր,
Ախ, ետևից դու ինձ տուր,
Կովբոյ - գեղեցիկ։
Ես կուզեյի քեզ տեսնել
Մաքուր ու մերկ,-
Ցոլքերի տակ լուսնի,
Եվ որպես երգ
Փարվել կլոր կոնքերիդ
Ծծել անհագուրդ
Գգվանքները քո հրե,
Մաքուր ու լուրթ։
Ախ, կուզեյի՝ կանգնեիր
Ձգված, որպես լար,
Եվ գգվանքով կոնքերիդ
Դպվեյիր հար՝
Քեզ նայելով դեպի ետ՝
Հայացքըդ՝ կիրք,-
Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,
Նիզակս պիրկ...
Խելագարված եմ արդեն,
Ուզում եմ քեզ,
Շրթունքները քո վարդե,
Կոնքերդ թե՛ք։
Ա՛խ, տղայի նման մի
Տրվիր ինձ դու,
Գգվանքներով մարմնիդ
Կարմիր խնդում...
( և ևս մեկ տող ջնջված)
Դու կովբոյի շորերով
Աղջիկ ես չար՝
Ես ցանկանում եմ գերող
Կոնքերդ հար...
Նստիր անհագ ծնկներիս
Կոնքերդ դիր
Ու մերձեցիր իմ հրին
Ընտի՛ր։
Օ, թագուհի՛ կովբոյի
Շորերով։
Տուր շրթունքները քո ինձ,
Տուր քո սափորը սիրո...
Ծծիր անհագ իմ մաքուր
Նիզակը կե՛զ...
Եվ յերաստանդ ինձ տուր,
Որ թռցնեմ քեզ...
Որպես արքա Իրանի
Ավազանում իմ մաքուր
Քանի անգամ քեզ, քանի՛
Կառնեյի, քու՛յր։
Կլիզեյի կոնքերիդ
Սափորը թեք-
Կվառվեյի քո հրով,
Անվերջ, անվե՛րջ...
Տուր ինձ ծծերը քո,
Տուր կոնքը քո վառ,
Թող արբենամ քո կրքով
Անմար։
Ա՛խ, Հաֆըզի նման քեզ
Կուզեյի շինել
Քո կոնքերի հրակեզ
Արահետից նե՛ղ...
Ես քեզ սիրում եմ, կովբոյ։
Քանի որ դու
Ինձ խոստում ես գգվանք պատանու.
Դու ինձ կարող ես տրվել պատանու նման,-
Իմ նիցակի մեջ խրվել
Մինչև ի մահ...
Սիրել է մեծ Հաֆըզին
Մի ջինջ պատանի,-
Եվ դարձել է նրան կին
Չքնաղ պատանին։
Դու կովբոյ շորերով
Տրվիր ինձ այդպես,-
Եվ կդառնաս իմ սիրով
Պատանի հրկեզ։
Տուր ինձ ուղին յերաստանիդ,
Օ, աղջակերպ դու պատանի՛։
Թեքվիր նկուն, նայիր ետև,
Թող մերկանա կոնքդ թեթև։
Խրվի թող իմ նետը քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ։
Թող թըրթռա, անհագուրդ,
Յերաստանիդ թամբը մաքո՛ւր։
Նիզակս թող խրվի քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ;
Վերջին երգ
Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Նիզակս թող հուրհուրա,
Բայց չդիպչի պցիդ։
Թող նիզակս քեզ խոցե
Քո մանկական մուտքից,
Թող անհագուրդ սղոցե,
Վար էլ չնկնի մտքից։
Նստիր նիզակիս վրա,
Նիզակս թող քեզ խոցի,
Եվ թամբդ թող հուրհուրա,
Բայց չվառվի պցից։
Սոնետ Հինգերորդ
«Լեգենդը»
11.VII.1936. «Բ-եր» (՞)
Ի՞ն(չ)պես կարող էիր հրապուրել նրան,
Երբ մանկության օրից գիտեր՝ անգիր արած՝
Իր հայրենի բերդի պարիսպներին
Քո մշտունայն լեգենդը, Շամիրամ...
Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան
Անագորույն իր սերը՝ որպես նիզակ սրած՝
Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած
Նաիրուհուն՝ սրտով իր հուրհուրան...
Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր՝
Խեղճ, գողունի երթով (արքայական ջնջված) եղերական իր դին-
Նա կըհասնե կրկին՝ իր պարտությամբ հզոր։-
Հազարամյա անհայտ ուղիներով խրթին,
Իբրև զրահ՝ մահվան զգեստ հագած-
Կըբարձրանա զրույցն այդ ավանդական...
1936.29.VII
Գիշեր
Սոնետ վեցերորդ
«Մա՛հ լեգենդին...»
Եվ- նայելով անկիրք շրթունքներին նրա՝
Իմ նայիրյան ոգին աղերսակոծ ոռնաց,-
«Քանիերո՞րդ անգամն է, որ՝ պարտությամբ հառնած՝
«Գերեզման ես իջնում, մանո՛ւկ Արա...»
«Տրված սիրով անմեռ իր Նվարդին՝ առ Նա
«Խնկարկելով արյո՛ւնն իր հուրհուրան-
«Քանիերո՞րդ անգամ, օ, Շամիրամ,
«Զոհվի արքան մանուկ, որ դու զրույց դառնաս...»
Արդեն հոգնե՛լ ենք մենք այս անիմաստ բախտից.
Դու մինչև երբ, Արա՛, մանուկ մնաս,-
Եվ մինչև ե՞րբ - այսպես - մահո՛վ հաղթես...
Լավ է՝ նաշից էլ քո չըբարձրանաս,
Որ պայքարի ելնեն առաջնորդներն պարթև-
Որ մեռնելով՝ պարտվեն, կամ ապրելով՝ հաղթեն...
29.VII.1936
Բալլադ սիրո
Արփենիկի հիշատակին
Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար...
Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար,-
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմար,-
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-
Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՜ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես։
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար,-
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-
Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ -
Որքան գնում - այնքան անեղծ,
Եվ խո՛րն ես դու,- ինչպես անտառ։-
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ,-
Եվ նո՛ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար...
Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՛լ ննջեմ անդարձ,-
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ,-
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար -
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ...
1937
--------------------------------------------------------
Չարենցի գերուհին
Չարենցի կանայք... Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան... Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե' նրա զգացական, թե' ստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու' Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով' իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:
Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:
Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը' զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:
Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով' աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:
Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ' Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ»' ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:
Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ... Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):
Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը' ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:
Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները' ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:
Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին' հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:
Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:
Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին' բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է... քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:
Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ' Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:
Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ' նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «... Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է - Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր... Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը' Մահարու եղբայրը - Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և' աղջկա, և' մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե' ես, և թե' Գուրգենն' իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով...»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։
Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց' 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց' թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն....»։
Իբրև ասվածին հավելում' նշենք նաև, որ և' Էռան, և' Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:
Հովիկ Չարխչյան
Աղբյուր՝ http://hovikcharkhchyan.mylivepage.ru/wiki/958/531_%D5%89%D4%B1%D5%90%D4%B5%D5%86%D5%91%D4%BB_%D4%B3%D4%B5%D5%90%D5%88%D5%92%D5%80%D4%BB%D5%86
Չարենցին ու պատմությունը խեղաթյուրելով. Դավիթ Գասպարյանի հակագիտական կեցվածքը
Երեկ UCLA (Լոս Անջելեսի համալսարան)-ում գրականության դոկտոր Դավիթ Գասպարյանի Չարենցին նվիրված դասախոսության ժամանակ, նրան մի ուսանող հարցրել է, թե՞ որտեղ են առաջին անգամ տպագրվել Չարենցի էրոտիկ բանաստեղծությունները, և նա պատասխանել է՝ իր կազմած «Գիրք մնացորդաց» գրքում 2012-ին հրատարակված: Նրան կրկին հարցրել են՝ բայց չէ՞ որ տպվել է մինչ դա «Ինքնագիր» հանդեսում: Գասպարյանը պատասխանել է թե այնտեղ աղճատված է տպագրվել:
Գասպարյանը կոչումներով գիտնական է, սակայն գիտնականի նյութը ուսումնասիրելու բարեխեղճություն չունի և եթե մի տեղ ստում է, ուրեմն, նրա մյուս ուսումնասիրություններն էլ չես վստահի:
Այսպես, իր «Գիրք մնացորդացի» ծանոթագրություններում չի նշում, որ օրինակ «Արմիկ, Արմիկ» և «էրոտիկ երգ» շարքերը և ևս մեկ բանաստեղծություն՝ «Ափերիս մեջ ծծերիդ» տպագրվել են «Բնագիր» հանդեսի 8-րդ համարում 2004-ին(այստեղ՝ ինքնագիր բլոգում), իսկ «Էրոտիկ երգը» հետագայում նաև Ջեյմս Ռասելի Armenian and Iranian Studies ԱՄՆ-ում 2004-ին հրատարակած գրքում, ապա նաև «Ինքնագիր» հանդեսի 5-րդ համարում 2008-ին(այստեղ՝ «Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից»): (նաև Գասպարյանը հավակնելով Չարենցի անտիպ և չհավաքված գործերի միակ հրատարակողը լինել, «Գիրք մնացորդացից» դուրս է թողել Ռասսելի և «Ինքնագրի» հրատարակած Չարենցի միասեռական թեմայով և էրոտիկ այլ բանաստեղծություններ):
Սակայն իր նախանձը ու զայրույթը, որ իրենից առաջ կամ իրենից բացի այլ մարդիկ էլ են Չարենցի անտիպներ հրատարակել ու ուսումնասրել, չի կարողացել զսպել ու գրքի առաջաբանում հարձակվում է Ռասսելի ու Ինքնագրի վրա «Չարենցի նոր դեմքը բացահայտելու կոչված վարկաբեկված և գռեհկաբարո «ինքնագիրը» (2008, թիվ 5) իր բարոյախոսի անունից բարբառում է. «Պրոֆեսոր Ռասելը հրապարակելով Չարենցի անտիպները, բացում է բանաստեղծի մեկ այլ կերպար, որ թաքցվել է հայ ընթերցողից»….Նույն այս «տրիբունը» Չարենցին հռչակում է «բազմասեռական» և դրանով նրան դարձնում իր պատկերացրած «ժամանակակից դեմոկրատիայի խորհրդանիշ»…. իրենց սեռական խանգարումներով (շեղումներով) կյանքն ապականող մարդկանց՝ Չարենցին ուղղված ստոր հայացքը….» և այլն(ինչո՞ւ է Դավիթ Գասպարյանը «Ինքնագիրը» որակում վարկաբեկված, ընդունելության քննություններին կաշա՞ռք է վերցրել, բռնվե՞լ է, հետո Ներքին գործերի նախարարի միջնորդությամբ ազատվե՞լ է պատասխանատվությունից, թե՞ ինստիտուտում սեսյաներին ուսանողների գնահատականները փողով է դրել):
Ուրեմն Գասպարյանը առաջաբանում ակամա խոստովանում է որ իրենից առաջ հրապարակվել են Չարենցի այս անտիպները «Ինքնագրում», ուրեմն «Գիրք մնացորդացի» մեջ ճշմարտությունը իմանալու համար ոչ թե պետք է կարդալ ծանոթագրությունները, այլ Գասպարյանի զգացմունքները, որոնք չի կարողացել զսպել և ցույց տվել իրականությունը:
Գասպարյանի հակագիտականության մյուս հանգամանքը Չարենցի միասեռական կամ բիսեքսուալ թեմայի մեջ է երևում: Լուտանքներ ու վիրավորանքներ է թափում Ռասսելի ու Ինքնագրի վրա որ համարձակվել են խոսել Չարենցի միասեռական բանաստեղծությունների վերաբերյալ և եզարակացնել որ Չարենցը բիսեքսուալ է եղել. «Թամաշայի համար դուք Չարենց-տաճարի դեմ եք ելել, էլ ինչո՞վ եք տարբերվում այն թուրքերից ովքեր հենց վերջերս ձեր իսկ աչքի առջև Ջուղայում խաչքարներ ջարդեցին և պղծեցին մեր ազգային սրբությունները»: (Գասպարյանի մեթոդի որպես հակադրություն խորհուրդ կտամ կարդալ Ռասսելի «Չարենց մարգարե» հոդվածը, որ Չարենցին վերաբերող ամենահետաքրքիր ուսումնասիրություններից մեկն է):
Այս տողերը վկայում են, որ Գասպարյանը գրականությանը՝ իր նյութին վերաբերում է ոչ թե որպես գիտնական, այլ հոգևորական, ով ունի սրբության պատկերացում՝ ասենք սուրբը չի կարող միասեռական լինել, և եթե սրբությունը քանդող փաստ է ներկայացվում, ոչ թե փաստն է քննում, այլ ներկայցնողին՝ հայհոյում նրան սատանա անվանում, էս դեպքում՝ թուրք:
Հիմա փատերը, «ինքանգրում» հրատարակված այս բանաստեղծության մեջ Չարենցը հստակ խոսում է տղաների նկատմամբ իր սեռական հակումի մասին.
V.
Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ
Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:
Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:
Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]
Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և
փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]
Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս
Վեշտասնամյա պատանու սերն արևոտ
[ջնջված է, փոխարինված «արեւի»-ո՞վ]
Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե
Մի տրփուհի աստվածածին կրքերն
Չարժե սիրած մի պատանու մանկատես
Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:
Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան
Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,
Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,
Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:
Դրանից չէ, որ հնագույն Հոմերից
Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց
[այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով,
հավանաբար` էջի ծալքի հետքն է]
Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝
Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:
Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝
Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,
Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝
Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:
Եվ վերջապես գեղեցկության ու փառքի
Վերջին արքան և ինքնակալն իսկական
Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝
Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝
Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի
Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.
Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային
Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),
Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:
Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝
[մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]
Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, -
[հաջորդ էջ]
Եվ այրական կիրք՝
Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝
Անասնական թաբուների կողմից խեղճ,
Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի
Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ
[ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված,
որն ավարտվում է -տեղ արմատով ]
Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց
Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական
…իներով ամեն գիշեր միասին
Իրար քթի բույրեր են թողնելու
Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:
Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,
Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,
Ես բրոնզյա մարմնի մեկ…
[ամբողջ տողը ջնջված է]
Թող վայելի քեզ տեսնելով
Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել…
«Ինքանգրում» հրատարակված մեկ այլ բանաստեղծության մեջ միասաեռական թեման ավելի ենթատեքստային է, բայց այդ ենթատեքստը կընթերցի յուրաքանչյուր միջին ընդունակություններով անձ, եթե տեղյակ է Պոլ Վերլենի և Արթուր Ռեմբոյի սիրային կապի մասին.
Սեր
(Սոնետ):
Օ, խեղճ հոգի՛ սա այսպե՛ս է…
Պոլ Վերլեն
Դուք երազվել ես ինձ իմ օրերում այն դեռ,
Երբ ընդջրյա մեղսոտ շուշանների նման՝
Իմ իրանյան հոգու պարտեզներում ամա
Դեռ նոր էին բացվում մութ կրքերի վարդեր:
Ինձ հարազատ էին և սիրելի արդեն
Ձեր երգերի հետ՝ ձեր մեղսահմա
Անտի(կ)ական սիրո գեղեցկությունն անմահ,
Որ գաղտնաբույր հրով ինձ կախարդեց:
Ով ֆավնակիրք Վերլեն եւ մանկամարդ Ռեմբո,
Ձեր երգերի նման՝ ձեր կրքերի տարբեր՝
Երկու անհաշտ բուրմունքն էլ իմ մեջ վառվեց:
Եվ- անհնար սիրո այդ կրկնաթույն տենդում-
Իբրև Ռեմբո- որքան եմ ես ինձ տրվել-
Եվ ընդունել ես ինձ՝ իբրև Վերլեն…
Լսել եմ կարծիքներ, որ Չարենցը իր ինտիմ, պոռնոգրաֆիկ և էրոտիկ բանաստեղծությունները գրել է իր համար նպատակ չունենալով հրապարակել կամ մեկ ուրիշին ցույց տալ, հետևաբար դրանք հրապարակելը էթիկայի խախտում է: Չարենցը նրանց էլ է պատասխանել.
Եթե ոեւէ բերումով սույն
գրություններն ընկնեն հասկա-
ցող մեկի ձեռն՝ պահել խնամքով
և միայն իմ մահից հետո՛
հանձնել մեր թանգարանին:
Ոչ մի դեպքում չոչնչա-
ցնել: Լավ է հանձնել ուր
լինի անգամ իմ կյանքի օրով,
իմանալով որ սրանք ինձ
կկորցնեն11 – քան ոչնչացնել:
Չարենց
1936.19.X
Գասպարյանը իհակե չի կարող անտեսել, ասել՝ չկան Չարենցի այս բանաստեղծությունները, բայց ակնհայտ բանը ժխտում է, որ դրանց մեջ հոմոսեքսուալ հակում կա ու ինչ որ տեղեր անհիմն մեկնաբանություններ էր տվել, թե անտիկ մշակույթի նկատմամբ վերաբերմունք է, կամ նման ինչ որ բան:
Չարենցի բիսեքսուալության վերաբերյալ վկայում է նաև Լեռ Կամսարը մի նամակում գրելով, որ Չարենցը սկսել էր սեռերի մեջ տարբերութոյւն չդնել. «երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ»(տես այստեղ): Եթե ուսումնասիրողներ լինեն, կհայտնաբերեն նաև այլ փաստեր Չարենցի սեռական նախընտրությունների վերաբերյալ: Սակայն ոչ մի փաստարկ չի փոխի Գասպարյանի «հավատը», եթե հարցնեն այս վկայության մասին, կսկսի հայհոյել հիմա էլ Լեռ Կամսարին:
Լիներ ցենզուրա և չհրապարակվեին ոչ Լեռ Կամսարի հուշերը, ոչ էլ Չարենցի հոմոսեքսուալ բանաստեղծությունները: Բայց ի՞նչ անես, հրապարակվել է ու Գասպարյանը «սրբությունը» պահպանելու համար աղմուկ հանելով փորձելու է հնարավորություն չտալ ընթերցել ճշմարտությունը: Լավ, ինքն իրեն համոզեց, թե Չարենցին «փրկեց» միասեռկաան լինելուց, բայց ինչպե՞ս է թաքցնելու Չարենցի բանաստեղծություններում ոչցենզուարային բառերը, որոնք եթե այլ գրող օգտագործի, Գասպարյանը կհայհոյի, անպետք կհանի որպես գռեհկաբանություն: Այստեղ սկսվում է Գասպարյանի անձի երկփեղկվածությունը, գուցե եռափեղկվածությունը՝ մեկը՝ բարոյախոս Գասպարյանն, մյուսը Գասպարյանի սուրբ Չարենցը, որ գրեթե բարոյախոսի հետ նույն անձն է, էն մյուսն էլ Չարենց հրապարակողը.
«Գիրք մնացորդացի» առաջաբանում մի գլխում ինքն իրեն Չարենց է զգում ու մի ամբողջ գլուխ՝«Չարենցը պահանջում է», Չարենցի անունից խոսում է. «Մաքրեք ձեր լեզուն ամեն տեսակի գռեհկաբանությունից, ամեն տեսակի հայհոյաբանությունից: Անգամ բարբառախոսությունն է տհաճ» և այլն:
իսկ չորս էջ հետո նույն առաջաբանի վերջում բացատրում է, թե ինչ է նշանակում <…> պայմանական նշանը. «անբարեկիրթ բառերի առանձին տառերի փոխարեն դրվել է համապատասխան քանակությամբ կետեր»: Այսինքն Չարենցի գրած գռեհկաբանությունները, որոնց դեմ Չարենցի անունցի գոռգոռում էր, ինքն իր ձեռքով խմբագրել է:
Գասպարյանի համար նույնիսկ «շինել» բայը այնքան անբարեկիրթ է, որ նա Չարենցի բնագրի մեջ այդ բառը փոխարնում է նշանով շի<.>նեմ:
Արմիկ, ուզում եմ, որ գաս
Շորերըդ հանես -
Եւ մերկ նըստես վըրաս -
Համարձակ անես,
Ինչքան չքնաղ կլինես
Երևի դու մերկ.-
Փոքրիկ մանկան նման,
Հասուն-ինչպես բերք։
Արմիկ, ուզում եմ քեզ հետ
Մեն-մենակ լինեմ,
Հետո քեզ շի<.>եմ…
Գրկեմ մարմինդ տկլոր,
Որ տեգիս
Հպվեն կոնքերդ կլոր…
Ու այդպես, Գասպարյանը Չարենց «սրբությունը» մաքրում է Չարենց «գռեհկաբանություններից» քանդելով բանաստեղծությունները՝ ո<.>իդ», պ<.>, կ<..>րս, ք<.>նեմ: Օգտվեմ իր համեմատությունից՝ քանդելով բանաստեղծությունները ինչպես ազերիները Ջուղայի խաչքարերը:
Իսկ Բնագիր ու Ինքնագիր հանդեսները առանց աղճատելու նույնությամբ տպագրել են Չարենցի ձեռագրերը իրենց թույլ չտալով մտնել Չարենցի տեքստի մեջ ու էնտեղ պայմանական նշաննաեր դնել:
ԹԵՐԹ.am
http://www.tert.am/blog/?p=8544
Եղիշե Չարենցի քիչ հայտնի բանաստեղծությունները
Եղիշե Չարենցի այս բանաստեղծությունները առաջին անգամ տպագրվել են 2004թ. Բնագիր հանդեսի 8-րդ համարում
***
Արմիկ, Արմիկ,
Դու տղայի ունես մարմին,
Բարակ մարմին,
Կրակ մարմին, –
Որպես եղեգ գարնանային…
Ախ, կուզեի մոտս գայիր, –
Բարակ մարմինդ տայիր,
Քեզ գգվեի, դողայի,
Գիրկս առած քեզ դող տայի
Որպես քնքուշ մի տղայի…
Արմիկ, Արմիկ,
Դու շրթունքներ ունես կարմիր, –
Հաստ շրթունքներ կրքաբորբոք,
Ամռան արև, կրակ ու շոգ…
Քո շուրթերի հուրը կարմիր…
***
Արմիկ, ուզում եմ, որ գաս
Շորերըդ հանես -
Եւ մերկ նըստես վըրաս -
Համարձակ անես,
Ինչքան չքնաղ կլինես
Երևի դու մերկ.-
Փոքրիկ մանկան նման,
Հասուն-ինչպես բերք։
Արմիկ, ուզում եմ քեզ հետ
Մեն-մենակ լինեմ,
Հետո քեզ շինեմ…
Գրկեմ մարմինդ տկլոր,
Որ տեգիս
Հպվեն կոնքերդ կլոր…
***
Արմիկ, լինես կարծես դու
Մի չքնաղ տղա-
Ախ մերկացիր հլու,
Եղեգիս հետ խաղա…
Եւ այնքան եմ քեզ ուզում,
Այնքան, այնքան…
Թող ինձ կիզե քո լեզուն,
Անի արնաքամ…
Մերկ տեգս ձգիր,
Ես կրքից հարբած,
Քսեմ ոռիդ, պցիդ
Կլիրս-թաց…
Ես էլ ուզում եմ քեզ պես
Տկլոր լինեմ,
Գրկեմ մարմինդ հրկեզ
Ոռիցդ քունեմ…
12. 07. 1936 Ծաղկաձոր
**********
Մերկ՝ պառկեցիր ոսկեզօծ*
Վագրի մորթու վրա…
Արեգակի պես կիզող,
Կարմիր կրակ!..
Մոտենայի ես ծածուկ,
Գգվեի վերից -
Եւ տրվեիր կամացուկ
Շշնջալով «մեռի՜ր»…
**********
Մանկական կոնքերիդ վրա
Արևը հինա է դրել, –
Դու շոգ ես, կեսօր հուրհրան,
Մանկիկ իմ հրե…
Արև ես, հինա ես, արևելք ես, –
Երգերիս ջրցայտքի ներքո
Նվիրի՛ր ինձ մարմնիդ արևելքը
Որ անեմ քեզ կրքով ու երգով!..
**********
Էլի իմ դեմ է պատկերդ,
Էլի ուզում եմ ես քեզ,
Էլի թեքվում են մտքերս
Դեպի մարմինդ հրկեզ։
Էլի սուզում եմ իմ մտքում
Նիզակս հուր քո մեջ, –
Նվաղում ես դու կիսաքուն
**********
Ափերիս մեջ ծծերիդ
Նռները հասուն
Թույլ տուր համբուրեմ կոնքերիդ
Հաշիշը սուրբ…
Ափերիս մեջ ծծերիդ
Նռները շոգ
Սեղմի՛ր ինձ տոթ կոնքերիդ
Կողովը բորբ…
Թույլ տուր սուզվեմ կոնքերիդ
Ակունքը տոթ -
Ափերիս մեջ ծծերիդ
Նռները շոգ!..
**********
Ես կուզեի քեզ տեսնել
Մաքուր ու մերկ, –
Ցոլքերի տակ լուսնի,
Եվ որպես երգ
Փարվել կլոր կոնքերիդ
Ծծել անհագուրդ
Գգվանքները քո հրե,
Մաքուր ու լուրթ։
**********
Ախ, կուզեի՝ կանգնեիր
Ձգված, ինչպես լար,
Եվ գգվանքով կոնքերիդ
Հպվեիր հար՝
Քիչ նայելով դեպի ետ՝
Հայացքդ՝ կիրք, –
Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,
Նիզակըս պիրկ!..
**********
Օ, թագուհի՝ կովբոյ
Շորերով!
Տուր շրթունքները քո ինձ,
Տուր քո սափորը սիրո…
Ծծի՛ր անհագ իմ մաքուր
Նիզակը կեզ!..
Եվ երաստանըդ ինձ տուր
Որ թռցնեմ քեզ…
**********
Դու կովբոյի շորերով
Աղջիկ ես չար.
Ես ցանկանում եմ գերող
Կոնքերդ հար…
Նստիր, անհագ ծնկներիս
Կոնքերդ դիր
Ու մերձեցիր իմ հրին
Ընտիր!
**********
Տուր ինձ ծծերը քո,
Տուր կոնքերը քո վառ,
Թող արբենամ քո կրքով
Անմար։
Ախ, Հաֆըզի նման քեզ
Կուզեի շինել
Քո կոնքերի հրակեզ
Արահետից նեղ!
**********
Որպես արքա Իրանի
Ավազանում իմ մաքուր
Քանի՜ անգամ քեզ, քանի՜
Կառնեի, քույր!
Կլիզեի կոնքերիդ
Սափորը թեժ -
Կվառվեի քո հրով
Անվե՜րջ, անվե՜րջ…
*Այս շարքը տրամադրել է Արտաշես Էմինը Գևորգ Էմինի արխիվից։
-------------------------------------------------

Comments http://blog.inknagir.org-ից
Ռուզան
March 15, 2012
Նախ գլուխը պատինա տվել Արտաշես Էմինը իր հոր՝Գևորգ Էմինի հետ, որ ուրիշի վստահած ու խիստ անձնական նյութը տրամադրել «վաճառել» է, եւ հետո, Չարենցի սեռական կողմնորոշումը ոչ մի ստվեր չի գցում նրա հանճարին:
Անեթ
March 16, 2012
Չարենցը հանճարեղ է նույնիսկ նմանօրինակ ստեղծագործություններում
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
March 19, 2012
Իսկ ինչու՞մն է խնդիրը: Ըստ իս` լավ է արել “Հավերժի ճամփորդի” հեղինակի որդին, որ տրամադրել է նման տեղեկություններ, եթե այդ իսկապես այդպես է: Հերիք է` տառապենք մեր ազգին վերջին 1.5 հազար տարի բնորոշ բարդույթներով, քաղքենիությամբ և շողոքորթությամբ: Հայերենը սեր խոստովանելը մոռացել է շատ առաջ, Քուչակը արդեն “լկտի” էր, իսկ Սայաթ-Նովան` քաղաքային ռոմանսի ուղով գնաց: Բերե’ք փաստենք. մեր լեզուն` հարուստ և հնագույն, սիրային թեմաներով հետ է մնացել` ազգի պատմության հետևանքով: Պարզ է, երբ մոնղոլները կամ սելջուկները քեզ կոտորում են, դու էլ միայն վանքերում ունես կիրթ մարդիկ, իսկ մնացածները գաղթում են Ղրիմ և Բյուզանդիա, սիրային թեմաներով բան չես գրի: Այստեղ թեմայից դուրս գամ. ուրեմն, մի հատիկ ազգային ազատագրական երգ չունեցանք 11-18 դարերում: Փոխարենը, նեոպլատոնական ինչ-որ թեզիսներ էին պաշտպանում կամ պատմություններ գրում: ՄԻ ՀԱՏ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՐԳ ՉԿԱՐ: Կողքից նայես` կմտածես, որ միջնադարյան Հայաստանը խաղաղության մեջ էր ապրում, անկախ ու զվարթ: Այ ազգ, բա մե՞ղք չենք մենք այդքանից հետո, ողորմելի չե՞նք: Հիմա կրկին Չարենցին վերադառնամ. մարդ է, գրել է: Ինչու՞, Պուշկինը չի գրել, կամ Ռուսաստանում չէր ապրում Իվան Բարկովը, ով խուժանություններ էր գրում, բայց ռուսերենը նոր ռիթմին վարժեցրեց: Այո’, Չարենցը, և երևի թե ոչ միայն, գրել է նման բանաստեղծություններ: Հետո՞: Հանե՞նք նրա գրական ժառանգությունից: Հիմա, անձամբ ես ռուսերեն ու հունարեն կարող եմ վերոնշյալ բանաստեղծությունները այնպես թարգմանել, որ կոպիտ բառերի փոխարեն կհնչի շատ գրավիչ ու սիրախաղային մի ոտանավոր: Ինչու՞: Որովհետև այդ լեզուները լայն են, հզոր, չեն վախենում կատարելագործվելուց, չեն բաժանում գրականությունը, ռուսերենի մասին բոլորդ էլ կիմանաք, թե ինչպիսի հզորություն ունի, հոմանիշների և հականիշների հարուստ շտեմարան, բառային քանի
երանգ: Հույների մասին էլ նշեմ, որ խոսակցական լեզուն չի տարբերվում գրականից, ու մարդիկ չեն շշմում առօրյա կենցաղում, թե մարդը գրական է խոսում: Մի բան, որ Հայաստանում կա` հսկայական տարբերություն գրական և խոսակցականի միջև: Մենք պիտի ընդունենք, որ հայերենրը ևս հզոր, գեղեցիկ, չքնաղ, հարուստ ու ընտիր լեզու է, սակայն քանի մենք չընդունենք մեր գրականությունը այնպիսին, ինչպիսին նա կա, չհասկանանք, որ ժողովրդին ավելի մոտիկ է ահա այս գրածները Չարենցի, քան “Արարատյան դաշտի առավոտը”, որը, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, երեխաները կարդում ու բան չեն հասկանում Րաֆֆու հարուստ, բայց այժմ չգործածվող բառապաշարից, մեր լեզուն չի զարգանա: Չի զարգանա, քանի դեռ փողոցում գրական հայերենով խոսացողը լավագույն դեպքում զարմանք է առաջացնում կիսա-ռուսերեն, կիսա-թուրքերեն, կիսա-պարսկերեն խոսացող մասսայի մոտ: Եթե Հայաստանում Պրովանս լիներ ժամանակին, մենք հիմա չէինք խոսա նման թեմայով, բայց, ավաղ, ո’չ Պրովանս ունեցանք, ո’չ էլ տրուբադուրներ, ուրեմն, այս է մեր ունեցածը` Չարենցի գրածի օրինակով: Չենք ընդունում, ուրեմն` մենք մեզ ենք ուրանում: Ընդունում ենք` ուրեմն բերե’ք փորձենք շատ կարդալ ու ավելի լավ ծանոթանալ հայրենի լեզվին և փորձենք սիրային բնազդների թեմայով ավելի գեղեցիկ, բայց հասկանալի բանաստեղծությունների համար հիմք ստեղծել: Վերջապես, ի՞նչ անբնական բան կա գրածի մեջ: Առողջ, նորմալ տղամարդու բնազդ: Այլ հարց է` բարոյական թե ոչ, բայց բերեք սեքսը չժխտենք: :)
admin
March 20, 2012
Ռուզան, հերյուրանքներ մի տարածի. նախ եթե ուշադրություն դարձնես Արտաշես Էմինը այս բանաստեղծությունների միայն մի մասն է տրամադրել, երկրորդ` նա անվճար, առանց կոպեկի է այդ բանաստեղծությունները տվել Բնագիր հանդեսին:
Վանուհի Թովմասյան
August 18, 2012
«Տաղանդավոր զրպարտողը»
70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով, բառիս բուն իմաստով, Լեռ Կամսարից որեւէ ֆիլիետոն մամուլ խցկելու, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկում հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։
Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չտպել, գեթ վերցնել եւ կարդալ նյութը, հանկարծ օտիսկները ձեռքին՝ շտապ ընդհանուր բաժին մտավ փոքրամարմին, արդեն տարիքն առած մի մարդ։ Լսելով, որ Լեռ Կամսարի թոռնուհին եմ, մոռացավ, թե ինչու էր շտապում, մեխվեց տեղում։
- Իրա՞վ թոռնուհին ես,- հարցրեց նա շատ անհանգստացած,- անտիպների՞ց ես բերել, կտպագրեմ, անպայման կտպագրեմ. նա անառարկելի մեծություն է։ Խնդրում եմ գնանք իմ առանձնասենյակը։
Հասկացա, որ խմբագրապետ Ստեփան Կուրտիկյանն էր։ Այդ թվերին առաջին անգամ լսելով ասպիսի խոստովանություն՝ ուրախ հետեւեցի նրան։
Իմ հետեւից մտնելով առանձնասեյակը՝ նա բանալիով ներսից կողպեց դուռը եւ առաջարկեց բազկաթոռը։ Վատ բան կանխազգալով՝ ոտքի վրա մնացի։
- Լեռ Կամսարը հրաշք երգիծաբան է, ես շատ բարձր եմ գնահատում նրան, բայց ես շատ ստոր գտնվեցի նրա հանդեպ` վախից, ուղղակի վախից, դե՜, գիտես՝ ի՜նչ ժամանակներ էին։ Նոր էի հայրենադարձվել, մի երիտասարդ տղեկ էի, ում, առանց աչքը թարթելու, կվերացնեին։ Բա՜, այսպիսի գարշանքի մեջ էինք ապրում, աղջի՛կս։ Ես մասնակիցն եմ եղել երգիծաբանի ամոթալի, սարքովի «զտում»-դատավարությանը։ Հիմա սրանով ո՛չ ապրել եմ կարողանում, ո՛չ մեռնել։
Չարենցը չէր կարողանում ներել պապիդ գրած մեկ ֆելիետոնը իր մասին։ Հավաքելով գրողներին եւ մեզ`երիտասարդ աշխատակիցներիս՝ ասաց.
- Շատ է լեզուն երկարացրել էդ … խեղկատակը, չափը չի ճանաչում, դասեր է տալիս ողորմելի գրչակը, էն էլ ո՞ւմ, ինձ, պատկերացնո՞ւմ եք, ինձ` Չարենցիս, ես դրա… Կջնջեմ, փոշի կսարքեմ քեզ, ընկե՛ր Լեռ Կամսար…Էնպես ոչնչացնեմ քեզ, որ հետքդ անգամ չմնա աշխարհիս երեսին։ Չարենցի վրա կկոտրվի քո օձի ատամը, несщастныи клоун, խաղ ես անում ինձ հետ, վիժվածք։
Հաջորդ օրը կայացավ մի եղկելի դատավարություն, որի լուռ մասնակիցն էի ես։
Ես փլվեցի բազկաթոռին.
- Իսկ ես մինչեւ հիմա կարծել եմ, թե գաղափարի կռիվ էր, եւ պապս դատվել է որպես այլախոհ։ Դուրս է գալիս ուղղակի հրաշալի ժամանակներ էին՝ մարդկային ճղճիմ հաշվեհարդարների համար։ Բայց ինչո՞ւ Չարենցն ընտրեց վրեժխնդրության այդ անարգ ճանապարհը։ Կամսարը մեկն էր գրել, թող նա տասնմեկը, հարյուր մեկը գրեր. չէ՞ որ էպիգրամի հանճարեղ վարպետ էր։ Թող լիներ նույնիսկ պասկվիլ, ինչ անենք, արդարացում կլիներ։ Եվ վերջապես տղամարդավարի տար իրեն նեղացնողի մռութը ջարդեր։ Ինչո՞ւ այսքան անազնիվ։
- Ի՞նչ իմանամ, աղջի՛կս, հանճարները անիմանալի են։
Չգիտեմ այս խոստովանությունից հետո այդ պատվարժան մարդը հաշտվեց իր խղճի հետ, եւ արդյո՞ք նա խաղաղ է հանգչում հիմա։ Բայց տեսնես նա զգաց, թե ինչ բեռ դրեց իմ ուսերին, որի ծանրությունից ճկռում եմ մինչեւ այժմ։
Կշեռքի մի թաթին իմ պաշտելի հանճարեղ քնարերգուն է, իսկ մյուս թաթին ավելի քան պաշտելի` արդարապաշտ, անկաշառ խոսքի մեծն վարպետը։ Իսկ լծակը այն զազրելի ժամանակի ձեռքում է, որի անուն է բոլշևիկյան բռնատիրություն։
Դե՞, ո՞վ մի բան կասի…
Հը՛…ո՞վ, ո՛վ, ո՜վ կհաշտեցնի ինձ կատարվածի հետ…
Վանուհի Թովմասյան
ՀՍՍՌ հանրապետական դատախազության քննիչին` 1935 թվի իմ բանտարկության առթիվ ինձ առաջադրված մեղադրանքների մասին (հատված)
Իմ զտումը Չարենցի իմ դեմ պատրաստած մեքենայությունների արդյունք էր։
Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ փոխադարձաբար գնահատում էինք իրար ու հարգում։
Այդ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակությունները։ Իսկ այն օրվանից, երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզվով խոսել եւ սրա- նրա վրա կրակել, հետո բանտարկվել` ես թողի նրա բարեկամությունը եւ մի ֆելիետոն գրեցի նրա մասին, որի պատճառով թշնամացանք, եւ նա ձեռքի տակի բոլոր միջոցներով աշխատեց իր վրեժը լուծել ինձանից։
Իմ զտումը կազմակերպեց եւ ինքը անձամբ դուրս գալով բազմամարդ դահլիճում, փրփուրը բերանին ինձ վրա հարձակվեց, անվանելով ինձ «դաշնակցական», «ողորմելի գրչակ» եւ այլն, ու դրա հետ մեկտեղ հայհոյանքի այնպիսի տարափ, որ ոչ մի պատվավոր հավաքույթի պատիվ բերել չէր կարող, եւ վերջում էլ նախագահողին հրամայեց զրկել ինձ վերջին խոսքից, պաշտպանվելու իմ անկապտելի իրավունքից։
Ահա ձեզ մի տաղանդավոր բանաստեղծ, որ իմ նկատմամբ դարձավ տաղանդավոր զրպարտող։
Լեռ Կամսար
02.05. 1955թ.
(Բնագիրը կգտնեք ՊԱԿ-ի արխիվում)
Լեռ Կամսար
«Իշաբար շարված ողորմի»1
(Որ Չարենցը «թքի» վրան)
Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։
Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։
Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։
Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։
Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։
Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։
Շատ վաճառատանց դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։
Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։
Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։
Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։
Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք…
Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։
Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։
Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։
Տերտերներ.-
Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։
Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։
Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։
Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։
- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։
- Կվախնամ քննադատութենե։
- Քալե, ես քեզի հետ եմ։
Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։
- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։
- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։
Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`
«Ցնորք» է։
Կգամ։
Մկանոտ
Եվ
Երբ նա հանվի
Գիտեմ
Կզգամ ձկան հոտ։
Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։
Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։
- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`
«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։
Կամպոտի փոխարեն
Էսօր ձեր
Կակուղ ծնոտին մոտիկ
Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։
- Վա՜յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։
- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։
- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե՜ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։
Սեպտեմբեր և հոկտեմբեր .-
- Երանի՜ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։
- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։
- Ինչո՞ւ։
- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։
- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։
- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար…
«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,
- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։
Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…
1923թ.
1. Չակերտներում գրվածները բոլորը Չարենցին են պատկանում։
Մի զտման պատմություն
ՀՍԽՀ Բանգյուղտեսչությանը կից հանրապետական հանձնաժողովին
Պատճեն` Կենտկոմին
Պատճեն` Պատմությանը
Գեղեցիկ սովորություն
Դատարաններում մեղադրյալին բեմ հանելիս հարցնում են սովորաբար.
- Դատարանի կազմի դեմ առարկություն ունե՞ս։
Գեղեցիկ սովորություն է սա, որը սակայն չկիրառվեց դատավարությանը այնքան նմանող իմ զտման ժամանակ։ Այս սովորությունը կիրառվում է բոլոր ժամանակների օրենքներում, այն պատճառով, որովհետև Քրիստոսի ծննդյան թվականից այս կողմը ընդունված չէ առհասարակ, որ իր աչքի մեջ գերան ունեցող դատավորն ուրիշի աչքից շյուղ հանելու իրավունք ունենա։
Այժմ երկու խոսք դատավորներիս մասին։
Ս Ի Մ Ա Կ
Կարո՞ղ է նախագահ լինել մի մարդ, երբ չգիտե թե ժողովի մեջ բոլորը հավասար իրավունքներ են վայելում, երբ խնդիրը անհատական վիրավորանքին է գալիս, և չի կարելի Ակսել Բակունցին գլխի վրա դնել, իսկ Լեռ Կամսարին ոտքի տակ։
Ինչպե՞ս կարող եմ ես` 43 տարու «մանուկս», ինձ «դաստիարակ» ընդունել մի մարդու, որը կյանքում ծնրադրել է բոլոր աստվածներին և դեռ զառամած չլինելով, մի երկու աստված երկրպագելու էլ ժամանակ ունի։
Չասե՞մ իրեն հապա, որ մահվան դատապարտված հանցավորին անգամ, պարանը վիզը անցկացնելիս, չեն հայհոյում։
Որտեղի՞ց վերցրեց նախագահ Սիմակը իր ապլոմբը, գուցե նրանից, որ նա կուսակցական է, մանկագիր ու դասագրքերում սոցիալիզմ է շինում մանուկների համար։
Եթե այստեղ տեղը լիներ ու շեղումից շվախենայի, ես ցույց կտայի, որ մանկագիր Սիմակի տիկնիկային մոտեցումը դեպի սոցիալիզմի կառուցումը ոչ թե սոցիալիստական շինարարություն , այլ սոցիալիստական քանդարարություն է։
Ես ցույց կտայի, որ նրա թխածո, մտացածին հերոսներից ոչ մեկը չի ծնվում արգանդից, որ նրա նյութերը դասագրքերում անբեղուն ձվեր են ինկուբատորում շարված, որ նա սոցիալիզմը կառուցելու դժվարությունները հոգեբանորեն մանկացնելու կարողությունից իսպառ զուրկ լինելով, մոլորեցնում է լոկ մանկան, այդ շինարարությունը գզած բամբակի մեջ գլորվելու չափ հեշտ պատկերացնելով նրան։
Չ Ա Ր Ե Ն Ց
Իմ երկրորդ դատավոր Չարենցն այսպես սկսեց.
- Նոր գալով, թեև ես չլսեցի, թե ինչ խոսեց Լեռ Կամսարը, բայց հայտնի է, թե ինչ պիտի խոսած լինի…
Հետո էլ վերջացնելով «իր խոսքն» ասաց.
- Ես առաջարկում եմ զրկել Լեռ Կամսարին վերջին խոսքից, որովհետև հայտնի է, թե ինչ պիտի խոսի…
Եվ հարգվեց առաջարկը։ Նախագահ Սիմակը ինձ զրկելով վերջին ձայնից, փրկեց Չարենցին, և նրա հարձակման ստոր շարժառիթները ծածկված մնացին հասարակությունից, որը սակայն երկու խոսքով կուզեմ պարզել այստեղ։
Առաջին անգամ ես Չարենցին պատահեցի 19-ը թվին փողոցում։ Նա շատ հարգալից մոտեցավ ինձ և խնդրեց ծանոթանալ։ Ծանոթացա։ Երկուսս էլ հայ գրողների ընկերության անդամ էինք, ու հետզհետե այնքան մտերմացանք, որ նա իր կոմունիստ լինելու գաղտնիքը չթաքցրեց ինձանից, և այդ այն ժամանակ, երբ դաշնակները որսկանի հոտառությամբ բոլշևիկ էին որոնում։ Այդ թվականին նա ընկերաբար խորհուրդ էր տալիս վերջ տալ մանր լրագրական ֆելիետոններտիս և սկսել «Դոն Քիշոտի» նման մի խոշոր երկ գրել դաշնակցական խմբապետների կյանքից։
Այստեղ էլ կտրում եմ պատմությանս թելը` մի երկու հարցում տալու Չարենցին։
- Այդ ինչպե՞ս պատահեց, որ 12 տարի առաջ ինձ Սերվանտեսի տաղանդ էր վերագրում ( Սերվանտես, որի կոշիկի փոկերն իսկ արձակելու արժանի չէի ես ), իսկ հիմա ի զարմանս իմ, հանկարծ «վարձու գրչակ» է համարում։
Երկրորդ` կարելի՞ է վարձու կամ ծախու գրչակ անվանել ինձ, առանց անբաստանած լինելու խորհրդային կառավարությանը, չէ՞ որ 21 թվից սկսած ես բացառապես գրել եմ խորհրդային մամուլում։ Գրիչ գնելը ավելի պակաս հանցանք է, քան գրիչ վաճառելը։
Երրորդ` եթե զտմանս ժամանակ բեմ դուրս եկա «որոշ կազմակերպված դաշնակցական իդեոլոգիայով», ինչո՞ւ էր դաշնակցական իշխանության ժամանակ առաջարկում ինձ «Դոն Քիշոտ» գրել դաշնակցականների մասին։ Իսկ այն, որ պատասխանատուի աշխատավարձ ստացող և դասագրքային ու զանազան այլ ձեռնտու կապալներից կլորիկ գումարներ վաստակող Չարենցը միցած Սիմակի հետ, ինձ մեղադրում էին «գռփողականության» մեջ, այդ արդեն տանելու բան չէ ու ես չեմ կարող չպոռալ.
- Ի՞նչ է սա, այսօր բոլոր ուղտ կլանողները մժղուկ քամելու են հավաքվել։
Բայց ինչո՛ւ, այս բոլորն ինչո՛ւ։
- Որովհետև գրավոր պարսավել եմ նրան, որպես «թուքի»1, «խլինքի»1 և «մեզի»1 երգիչ և բանավոր վռնդել «դեն եմ թքել» նրա անձնական ծանոթությունը, որպես բարոյապես անարժեք մարդու։
1. Չակերտներում գրված բոլոր բառերը Չարենցինն են, ֆուտուրիզմին հարելու ժամանակահատվածում։
Ա Կ Ս Ե Լ
Միակն իմ մեղադրողներից, որ քիչ թե շատ կոռեկտ պահեց իրեն` Ակսել Բակունցն էր։ Բայց սա էլ օձիքես պինդ բռնած ուզում էր, որ ես անպայման մի աշխարհայացք ունենամ։ Ինչքան ասացի, թե չունեմ այդպիսին` ձեռքից չազատվեցի։ Ես էլ ստիպված, ինքզինքս անհատապաշտ հայտարարեցի։ Հայտարարեցի և մտածեցի` ծո անհատն ինչ է, որ մարդ նրան պաշտի։ Չէ որ ամառ ժամանակ երեք օրվա մեռած անհատին մոտենալիս, պետք է թաշկինակը սեղմել քթին։ Եվ միթե գրողին այդքան հարկավոր է այդ «աշխարհայացք» կոչված բանը։ Կամ կարելի՞ է աշխարհայացք ունենալ, առանց ճանաչելու, թե ինչ է «աշխարհը»։ Ճիշտ է, այս բոլոր պրոլետ գրողները, լցված ատրճանակի նման «աշխարհայացքը» պատրաստ-կապած ման կուգան, բայց չտեսա մի օր, որ այդ աշխարհայացքը իրենց գրվածքների մեջ կրակեին։
Օրինակ, ինչ աշխարհայացք կա Ակսելի այն գրվածքների մեջ, ուր Մթնաձորի արջերը «թոնթորալով» ման կուգան օրնիբուն։
Չարենցն աշխարհայացք ունի՞։ Ոչ, իհարկե։ Նրա գլուխգործոցը «Ամբոխները խելագարվածն» է։ Եվ ինչ։ Նա 12 տարի առաջ ինչ հաջողությամբ, որ ամբոխները խելագարացրեց, նույն հաջողությամբ չկարողացավ հետագայում խելքի բերել նրանց և սոցիալիստական շինարարությանը լծել, ու բոլորը կատարվեցին իր գրվածքներից դուրս։
Արարողությունը
«Զտումը», սակայն, սաստիկ նմանեցավ Հիսուսի դատավարությանը։
Նախագահ Սիմակը 100 տոկոսով Կայիափա քահանայապետն էր։ «Խաչ հան զդա» պոռացող փարիսեցիներն իրենց տեղերում կազմ պատրաստ։ Մեկը դրանցից մինչևիսկ պոռաց. «Պետք է ոչնչացնել նրան» (այսինքն` ինձ) և գրավել նրա ունեցվածքը («Ի վերա պատմուճանաս վիճակս արկանեին»)։
Քրիստոսի Կայիափան ուզեցավ անպայման նրան «թագավոր» դուրս բերել, իմ Կայիափան ինձ «աղա» դուրս բերավ, Թովմաղյան կանչելու տեղ Թովամա- աղայան կանչելով։
Միայն ես իսկական Քրիստոսը չէի, ճիշտ է, իմ «թագավորությունն» էլ նրա պես այս աշխարհից չէր, բայց ես նրա պես հեզ և անհիշաչար չէի։
Երբ բեմ ելնելուս, դեռ բերանս չբացած, իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արված է արդեն նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն։ Այս տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման։ Այդ րոպեին իմ գերագույն նպատակն էր երևալ Սիմակին այնպես, ինչպես չէր ուզենար տեսնել ինձ, ասել այն` ինչ չէր կամենա լսել ինձանից, որպեսզի ցույց տամ դրանով, թե նա դեռ որքան փոքր է դաստիարակ լինելու համար։ Այնտեղ, բեմ հանելով ինձ, ընթացիկ բոլոր հակահեղափոխական դավանանքներով զարդարեցին։ Միայն լոմինտ ձևականության մեջ, կարծեմ մոռացան մեղադրել։ Սակայն մի փոքր հմուտ դերձակը կնկատեր անմիջապես, որ այս «գատովի» մեղադրանքներից ոչ մեկը վրաս չէր «նստում»։ Որովհետև ես սովորություն չունեմ ոչ «գատովի» հանցանք գործելու, ոչ էլ «գատովի» գաղափար դավանելու։ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, և որպես այդպիսին, ոչ միայն «խորհրդային բեմը չեմ օգտագործում այդ քարոզելու» այլ այդ սկզբունքները մի օրով իսկ փոխ չեմ տալիս ուրիշին դավանելու համար։
Այնտեղ մեկը մինչևիսկ «ուռճացած տնտեսատեր» հայտարարեց ինձ, ի նկատի ունենալով, որ խորհրդային կարգերին կատարելապես «թշնամի» լինելու համար անհրաժեշտ է նաև այդ հանցանքը, ու չնայած նրան, որ հայտարարեցի, թե այո, ճիշտ է, ունեի 40 փեթակից մի մեղվանոց, որը միայն վնաս էր տալիս, որի կեսը այս տարի անտերությունից փչացավ, որը սա երկրորդ տարին է հանձնել եմ Էջմիածնի որբ եղբորս որդուն, որ տարեկան տալիս է միայն 2 փութ մեղր, որի դիմաց անցյալ տարի 200 ռուբլի հարկ վճարեցի ու թե այս տարի ինչքան պիտի տամ, այն էլ Աստված գիտե, մի մեղվանոց, որից սաստիկ ցանկացել եմ ազատվել, բայց ոչ ոք չի մոտեցել` արկղերի փտած ու ծակծկված լինելու պատճառով, մեղվանոց, որ միայն գլխացավանք է բերել ինձ և ոչ շահ` չեղավ։ Չնայած նրան, որ հայտարարեցի, թե խարխուլ տունս ըստ ձևի է միայն իմս, որ Գավգործկոմին է ըստ էության, և կանգուն մնալու համար դեռ իմ սուղ միջոցներից է խլում, փոխանակ օգուտ տալու` չեղավ։ Էլի շարունակեցին ինձ տնտեսատեր համարել ու չիմացա ինչ լեզվով խոսել, որ նրանց հասկացնեի, թե մենք 6 անձ ընտանիք, բացառապես ապրում ենք իմ ստացած 190 ռուբլի ռոճիկով։
Եվ վերջապես, տնտեսությունս ստուգելը խոմ մետաֆիզիկական մի բարդ խնդիր չէ, չէ որ երկու հոգուց բաղկացած մի բրիգադ տեղն ու տեղը կպարզի հարցը, եթե, իհարկե, ցանկալի է ընդհանրապես, որ ես այդ խնդրում իրավացի լինեմ։
ՈՎ ԵՄ ԵՍ
Առանց դավանանքի մի մարդ։
Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։
Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։
Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։
Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։
Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։
Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։
Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։
Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։
Մարդն ինձ համար դեռ մնում է նախկին մարդակերը։ Վայրենի մարդը մորթում էր իր գերուն և ուտում էր նրա միսը, որը 5 փութ կարող էր կշռել։ Արդի ընտանի մարդը հավաքում է 10000 մարդ իր գործարանում և նրանց աշխատանքը շահագործելով, գնում է մեկ հոտ ոչխար, որն ունի ոչ թե հինգ, այլ հինգ հազար փութ միս։
Ձևերը փոխվել են, էությունը մնացել է նույնը։
Իմ կոդեքսի մեջ գերագույն պատժի արժանի են ու գնդակահարում են միայն այն մարդկանց, որոնք կեղծում են ու թաքցնում իրենց դավանանքը։
Ես «ցինիկ անկեղծությամբ» (ինչպես որակեց Չարենցը) բաց կանեմ ամեն անցորդին իմ ներսը։ Ամոթալի է` ինձ ինչ, գովելի է` ինձ ինչ։ Խոմ ես չեմ ստեղծել։ Խնձորենին կարող է մտածել դերասանի իրավունքով մի տարի էլ խնձորի փոխարեն սերկևիլ տալ։
Մարդիկ սովորաբար 40-ից դենը գաղափարի պատվաստ չեն բռնում։
Ամեն անգամ, երբ փողոցում տեսնում եմ Քաջազնունուն, Ղազարյանին կամ այդ «ականավորներից» մեկն ու մեկին, որոնք Հայաստան եկած սոցիալիզմին են հարել, «պերեդելկա» արված շրջազգեստի եմ նմանեցնում մտովի, որոնց, սակայն, դաշնակցությունը 40 տարի հագավ ու որոնց հին կարի տեղերը դերձակի աշակերտն անգամ կարող է նկատել հիմա։ Այդ մետամորֆոզը կատարվելու էր առնվազն 12 տարի առաջ, երբ կումունիստները հալածվում էին իրենց իսկ ձեռքով։ Այն ժամանկ գործը գաղափարի հետ կլիներ միայն և ես, գլխարկս հանած, ծունկի կգայի այդ գաղափարի մարդոց առաջ։ Իսկ հիմա գործի մեջ խառնվել է պաշտոն, ռոճիկ, սենյակ իր հարմարություններով և, վերջապես, Հայաստան (թեկուզ խորհրդային)։ Դե արի ու ջոկիր, թե ուր է սկսվում գաղափարականը և ուր վերջանում անհատական-նյութականը այս մարդկանց։
Ինչպես Շվեյցարիան գեղեցիկ է, որովհետև այլազան կեղև ունի, այնպես էլ մարդկություն է գեղեցիկ, երբ ունի գաղափարի, համոզումի, կարծիքի և ճաշակի այլազանություն։
Քաղաքական կյանքով ապրող բոլոր մարկանց մի կուսակցություն` չափազանց քիչ է, բնական չէ ու չի կարող լինել։ Կոմկուսակցության պրակտիկան հենց ապացուցում է այդ։
Ո՞ւր է կուսակցության «հին գվարդիան»։ Չկա։ Նրանք «թեքվեցին», նրանց հաջորդներն էլ են թեքված, հաջորդների հաջորդներն էլ, ու ոչ մի երաշխիք, որ թեքումների այս պրոցեսը կանգ կառնի մի օր։ Իսկ այդ թեքումները ոչ այլ ինչ են, եթե ոչ կուսակցություններ, այո, սոցիալիստական, սակայն տարբեր կուսակցություններ։ Կոմունիստներից զատ կան և այլ սոցիալիստական կուսակցություններ, մինչևիսկ դաշնակցությունն էլ իր «կովկասյան նախագծում» ուներ սոցիալիստական մաս, որը, սակայն, 6-րդ անզարգացած մատի նման կպած էր նրանց «ծրագրին» անգործածելի։
Բերում եմ հետևյալ օրինակը, ցույց տալու, որ ինչ որ բնական է` դժվար է թեքել։
Միջնադարյան մի կրոնավոր իր նորածին զավակը սեռական կյանքից` աշխարհի այդ ամենագայթակղիչ զգացմունքից, զերծ պահելու համար, լեռ բարձացրեց ճգնական կյանքով ապրեցնելու։ Տղան մինչև 17 տարեկան կին չտեսավ ու չգիտեր ինչ բան է կինը։ Մի օր, սակայն, հեռու սարի գլխից տեսավ կանացի մի բազմություն, մոտակա վանքը ուխտի կերթար։
- Պապա՜, պապա՜ ինչ բան են սրանք,- պոռաց տղան։
- Սրա՞նք, սրանք… ը՜ըը… սրանք սագեր են, զավակս… այո, մի տեսակ սագեր…
- Սագե՞ր։ Օհ, ինչ լավ սագեր են, պապա, մի հատ առ ինձ համար,- աղերսում էր որդին…
Սրանով կամենում եմ ասել, անունը կուզեք «թեքում» դրեք, կուզեք «կուսակցություն»` տարակարծությունը բնական է ու անհեղելի։
Թեև չմոռանամ ասել նաև այն, որ այս կամ այն կուսակցության պատկանելու համար միշտ խելք, համոզմունք և նման բնական գործոններ դեր չեն խաղում` մանավանդ անչափահասների մեջ։ Շատերի կանայք կուսակցական են միայն նրա համար, որովհետև ամուսինները կուսակցական են։
1904 թվի Սասունի կռիվներին, ես ճեմարանում փոքրիկ աշակերտ էի։ Էջմիածնից, լազի շորեր հագած զինվորներ, գնում էին Սասուն Անդրանիկին օգնելու։ Նրանք վանքի անտառում հաղորդվում էին, մի բաժակ գինի խմում, լեգզինկա պարում և ճամփա էին ընկնում։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողնում նրանց հագի վարը նեղ, հետույքն ուռած լազի շալվարները։ Իմ կարծիքով, այդպիսի հետույք ունեցող զինվորը անպարտելի մի բան էր, և եթե մի փոքր էլ մեծ լինեին շալվարի այդ ուռուցքները` չեմ կարող երաշխավորել, որ ես այժմ դաշնակցական չէի։
Հետագայում, իհարկե, հայ-թուրքական ընդհարմանը, շատ էլ չափսոսացի, որ դաշնակցական չէի դարձել։
Ճեմարանում գիշերելու եկավ 17 հոգուց բաղկացած հնչակյան մի խումբ, որոնց սպիտակ չուլ փափախները և ձեռների միատեսակ սվինավոր մոսինները նախկին «համուզումները» միանգամից սրբեցին-տարան…
Ես վերջացրի իմ աշխարհայացքի մասին։
Չգիտեմ հետադիմական են մտքերս, թե առաջադիմական, սակայն գիտեմ, որ իմ մտքերն են։
Համապատասխանում են որևէ գիտական վարդապետության, ունե՞ն ստանդարտ կառուցվածք, մտնում են որևէ քաղաքացիություն ստացած «իզմի» մեջ` չգիտեմ։ Իմ մտքերով «թշնամի» եմ խորհրդային կառավարությանը, բարիկադի «այս» կողմն եմ արդյոք, թե «այն», դարձյալ չգիտեմ ու հարցնում եմ։
Ի՞նչ է նշանակում «թշնամի»։
Ամբողջ տասը տարի երեք ոխերիմների` աստծո, դաշնակցության և ապարատի բյուրոկրատիզմի դեմ կռվող մի մարդ, եթե կարող է ձեզ թշնամի լինել` ուրեմն ճի՛շտ որ ես ձեզ թշնամի եմ։
Եթե ես` հեթանոս «անբանդերոլ» գրողս, ընդհանուր հաշվում ավելի օգտակար չեմ եղել ձեր կուսակցությանը, քան այլ մի կարգ «բանդերոլավորներ», որոնք անբեղուն հավի նման միայն կչկչում են բեմերում, միայն աղմկում ու թափահարում թևերը, անկարող մի ձու դնելու մեր գրական պնակում` թշնամի եմ։
Եվ դատողություն։
Մի՞թե թշնամին կարող է «ցինիկորեն անկեղծ» լինել իրենից ֆիզիկապես ուժեղ թշնամու առաջ։
Ո՛չ, չի կարող։
«Ցինիկորեն անկեղծ» լինում են միմիայն բարեկամի, միմիայն մտերիմների հետ։
Հին ժամանակ «ցինիկորեն անկեղծ» էին հավատացյալներն իրենց խոստովանահոր առաջ չոքած, եկեղեցու մեջ։
Ճիշտ է, շնորհիվ իմ անդիսցիպլին մտածելակերպի, անկարող եմ ձեր կուսակցության շարքերում սոցիալիզմ կառուցել, բայց շատ հաջող և շատ վարպետ կարող եմ հրապարակը մաքրել, պատրաստել այն շինարարության, պեղել հիմքի տեղերը թշնամի խութերից և, վերջապես, քանդել հինը։ Քանդելը հեշտ բան չիմանաք։ Գավգործկոմը Երևանի Ռուսաց եկեղեցին քանդելու վրա 40 հազար ծախսեց և ինչքան նեղությամբ։ Բոլոր շարադրողները գիտեն, որ գտնել գրվածքի ավելորդաբանություններն և իմաստուն ձևով սղելը նույնքան արժեքավոր է, ինչքան նորը գրելը։
1921 թվին, արձագանքելով «Խորհրդային Հայաստանի» կոչին, իմ ոտքով Թավրիզից Հայաստան եկա, համաձայնվեցինք ժամանակի ղեկավարության հետ և աշխատակցության անցա։ Եթե ղեկավարությունն այն օրն ասեր ինձ, թե 10 տարի հետո բարիկադի վրա պիտի բարձրանաս` ես եկած ճամփովս ետ կերթայի։
Ես ի՞նչ բարիկադի մարդ եմ։ Ո՞ւմ դեմ կռվեմ, կամ կռվելիս եթե հանկարծ հաղթեցի` ինձ հարկավոր է 2 սենյակ, մի խոհանոց և 40 մետր պարտեզ, որ արդեն Քաղխորհուրդը խոստացել է տալ ինձ առանց կռվի։
Սրանից դուրս, եթե մի օր վիճակվեր ինձ հաջող պարել Հերովդեսի առաջ և նա ասեր «խնդրիր, ինչ որ կուզես»-ը` ինչիս է պետք «Հովհաննես Մկրտչի գլուխը այս սկուտեղի վրա»։ Ես կուզեմ իմ գլուխն իմ ուսերի վրա։ Մի գլուխ, որով ինչ ուզեմ` այն մտածեմ, ինչ ցանկամ` այն դավանեմ։
Ահա իմ ողջ «իմպերիալիզմը»։ Մի իմպերիալիզմ, որի համար իսպառ ավելորդ է սուրը հանել պատյանից։ Ինչքան էլ անհավասար բաժանվի, ամեն մարդու 2 սենյակ, մի խոհանոց և մի գլուխ միշտ կհասնի կարծում եմ։
Ուղղում` մինչև սխալվելը
Խոսելով իմ մասին, ասացի, որ դավանանք չունեմ։ Բայց մի՞թե հնարավոր է այդ։ Ոչ, իհարկե։
Անկուսակցական, անդավանաք եղողի գլխում տորիչելյան դատարկություն պիտի լինի անպատճառ։
Ինձ թվում է` նա, ով ասում է` ոչ մի դավանաք չունեմ, ուզում է ասել, որ բոլոր դավանանքները միասին ունեմ։ Անկուսակցականին ամենայն իրավամբ պան-կուսակցական կարելի է անվանել։
Մեկ կուսակցության պատկանողը, կամ մի դավանանք ունեցողը նման է այն ամուսնացող երիտասարդին, որը քահանայի առաջ խոստանում է իր դավանանքի հետ «մեկ բարձի ծերանալ», քոռ լինի, քաչալ լինի` տեր լինել։
Անկուսակցականը ոչ մի կողակցի հետ ուխտ չունի կապած։ «Աչքը դուրս» տղամարդու նման ման է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրա։
Ես այդ կողմից կատարյալ Դոն Ժուան եմ։ Գեղեցիկ գաղափար տեսնելուն պես` «անմիջապես նրա ձեռքը կխնդրեմ»։
Եթե այս այսպես է, ըստ իմ տեսության, ուրեմն, իմ դեգերումներում ունեցել եմ նաև կոմունիստական թեքո՞ւմ։
Այո, ճարտարապետության հարցում ես մոտեցա կոմկուսակցությանը իր ժամանակին։ Արամայիս Երզնկյանը ծաղրեց ինձ Ջիվանի բառերով ու «աքլոր» անվանեց։ Ես պատասխան գրեցի` թերթը չտպեց։ Մտածեցի, եթե թերթը մոնոպոլ է մի մարդուն միայն, չարժե զբաղվել այդ խնդրով։
Երզնկյանն իր այդ գրվածքում ուզում էր ասել` տեսեք, բանն ո՞ւր է հասել, որ Լեռ Կամսարն անգամ սոցիալիստ է դարձել։ Մի մարդ, որ իրավունք չունի այդ անելու։
«Զտմանս» ժամանակ Չարենցն էլ անդրադարձավ ճարտարապետության մասին գրված իմ ֆելիետոնին և հայտարարեց, որ կեղծ է` մոռանալով սակայն, որ ես «ցինիկորեն անկեղծ» եմ։
Պատժի էվոլյուցիան
Ահա այն բոլորն, ինչ կարող եմ ասել իմ մասին։
Այժմ ես ու Սիմակը կանգնած ենք հանձնաժողովի առաջ։ Մեր մեջ վեճ կա։ Ըստ իմ այս տասը տարվա խորհրդային մամուլին մատուցածս ծառայության համար ես արժանի եմ ոչ թե պատժի, այլ վարձատրության։ Ըստ նրա` գործազրկության, հետևաբար` սովամահության։
Բայց դուք սա նայեցեք, թե օրենքները որքան են փոխվել Ադամի ժամանակներից։
Աստված իբրև գերագույն պատիժ Ադամին տվեց իր ճակատի քրտինքով աշխատելու և ապրելու պատիժը, այսօր այդ պատիժը պարգև է արդեն, որից զրկում է ինձ Սիմակը, չասելով սակայն, ինչո՞վ պիտի ապրեմ, դուրս գալով դրախտից։
Եթե խնդիրը ինձ, կնոջս և 90-ամյա մորս վերաբերվեր` ոչինչ, ես կօգտվեի «Սոկրատեսի բաժակից» առանց ամենայն ափսոսանքի։ Մահը «գերագույն պատիժ» է միայն նրանց համար, որոնց կյանքը «գերագույն հաճույք» է եղել։ Ծերունի մորս կհրամայեի արագացնել քայլերը, մի բան էլ կինս կաներ։ Բայց բանը նրանում է, որ ես միակ կերակրողն եմ երեք փոքրիկների, որոնցից մեծը միայն վեց տարեկան է, և որոնք տանը նստած ողջ օրը «Լենին պապի» են մեծարում և «Տրակտոր ջան» երգում։ Մեկը նրանցից մինչևիսկ ասում է. «Տրակտորը գյուղ մտավ` փայտե արորը կորավ»։
Սրա՞նց հետ ինչ պիտի անել։
Արագիլի իրավունքով
«Անսուրբ» թռչուններից անգղն ու արագիլը տրադիցիոն կարգով առանձին իրավունքներ են վայելում, և մարդը հանդուրժում է նրանց գոյությունը։ Այդ թռչունները կարծես օտար հյուպատոսներ լինեն մարդկանց երկրում։ Արագիլին սպանելն անգամ մեղք է համարվում, և այդ անճոռնի թռչունը, որը ոչ համեղ միս ունի, ոչ անուշ ձայն, շինում է իր բույնը մարդկանց տան կտուրին կամ նրանց բակի բարդու ծայրին արձակ համարձակ, անգամ մտերմաբար։ Ինչո՞ւ։
Որովհետև արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին` կռկռան գորտին, օձին և այլ թունավոր մորեխների։
Բան է, եթե Հանրապետական հանձնաժողովը գտնի, որ ես իրավունք ունեմ ապրել, թող գրի, որ թույլատրվում է ինձ ապրել այս երկրում արագիլի իրավունքով, իբրև մեկը, որը տասը տարի կտցահարել է խորհրդային կարգերի երեք թշնամիներին։
Այո, ոչ ավել, ոչ պակաս։
Արագիլի իրավունքով…
Խորին հարգանքով մնամ`
Պետհրատի վարչության 1931թ. հոկտեմբերի 15-ի
նո. 189 հրամանով պաշտոնից արձակված
«առաջին կարգով զտված» սրբագրիչ`
ԱՐԱՄ ԹՈՎՄԱՂՅԱՆ
կամ ինչպես թերթում հայտարարված էր փակագծի մեջ
(ԼԵՌ ԿԱՄՍԱՐ)
27-ը հոկտեմբերի, 1931թ.
Երևան
«Յառաջ» Մարտի 8, 2009, Փարիզ
Комментариев нет:
Отправить комментарий